Ընդունել ենք որոշում, որ ստեղծվի լրատվությամբ ապահովված ձևաչափ, որպեսզի Սարալիձեների ընտանիքը մշտապես լրատվություն ունենա հետաքննչական գործողութունների հետ կապաված. Շալվա Թադումաձե
Ընդունել ենք որոշում, որ ստեղծվի լրատվությամբ ապահովված ձևաչափ, որպեսզի Սարալիձեների ընտանիքը մշտապես լրատվություն ունենա հետաքննչական գործողութունների հետ կապաված. Շալվա Թադումաձե

Ընդունել ենք որոշում, որ ստեղծվի լրատվությամբ ապահովված ձևաչափ, որպեսզի Սարալիձեների ընտանիքը մշտապես լրատվություն ունենա հետաքննչական գործողութունների հետ կապաված,-այս հայտարարությունը արել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Շալվա Թադումաձեն:

Ինչպես նշել է Թադումաձեն, այսօր հանդիպում է կայացել Մալխազ Մաչալիկաշվիլիի և նրա փաստաբանի, ինչպես նաև Սարալիձեի ընտանիքի և փաստաբանի և Դադունաշվիլիի ծնողների և փաստաբանի հետ:

«Նշված հանդիպմանը ներկա էր ՆԳ նախարարը: Հանդիպմանը քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք կուտակվել էին այս  օրերի ընթացքում: ՆԳ նախարարը լրատվություն է փոխանցել Սարալիձեների ընտանիքի անդամներին ընթացող հետաքննչական գործողությունների կապակցությամբ և ընդունվել է որոշում, որ ստեղծվի լրատվությամբ ապահովված ձևաչափ, որպեսզի Սարալիձեների ընտանիքը մշտապես լրատվություն ունենա հետաքննչական գործողութունների հետ կապաված,-Հայտարարել է Շալվա Թադումաձեն:

Վարչապետը արդեն հանդիպել է Պանկիսիի հատուկ գործողության ժամանակ զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հորը, Մալխազ Մաչալիկաշվիլիին և Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հորը՝ Զազա Սարալիձեին:

Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն երեկ, խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցին հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ: Այսօր կառավարության վարչության մամուլի ծառայությունից առաջին ալիքին ասել են, որ Գիորգի Կվիրիկաշվիլին պատրաստ է, առանց քաղաքական նպատակներ հետապնդող անձանց մասնակցությամբ, հանդիպել Խորավայի փողոցում սպանված երկու անչափահասների ծնողների հետ, նրանց ցանկության դեպքում ժողովրդական պաշտպանի հետ: