Ընդիմության ներկայացուցիչները Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ զրուցելու են՝ բռնազավթման, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու և ժողովրդավարության մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան այցի շրջանակներում հանդիպելու է նաև ընդիմության ներկայացուցիչների հետ:
«Ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիլին հայտարարում է, որ Մերկելի հետ հանդիպման ժամանակ իրենք զրուցելու են Վրաստանի համար կարևոր թեմաների շուրջ:
«Գերմանիայի կանցլերի այցը տարածաշրջան ցույց է տալիս, որ այն ֆոնին, որը ստեղծված է Եվրոպայի և Ռուսաստանի միջև, տարածաշրջանի ռազմավարական կարևորությունը աճել է: Մեզ համար կարևոր են լինելու այն ազդանշանները, որոնց մասին զրուցելու է կանցլերը: Ինչ վերաբերում է Վրաստանի հետաքրքրություններին, ապա մենք զրուցելու ենք հակամարտության գոտիներում ստեղծված իրավիճակի, երկրի եվրոատլանտյան կառույցներին ինտեգրման և վրաց ժողովրդավարության աջակցության շուրջ»,-ասել է Սամադաշվիլին:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության լիդերներից մեկը Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ Անգելա Մերկելի հետ զրուցելու են երեք հիմնական հարցի շուրջ, դրանք են՝ բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը, ՆԱՏՕ-ին ինտեգրումը և ժողովրդավարությանը կապված հիմնախնդիրների հետ:
Անգելա Մերկելի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել մի քանի րոպե առաջ: Ընդիմության հետ նրա հանդիպումները ծրագրված են վաղը:
Հեղինակ -
Edgar Barsegyan