Էգզիթփոլների համաձայն, Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմության առաջնորդ Մայա Սանդուն

Ըստ Մոլդովայի նախագահական ընտրությունների էքզիթ փոլի արդյունքների ՝ ընդդիմության առաջնորդ Մայա Սանդուն հավաքել է ձայների 55 տոկոսը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Մոլդովայի ներկայիս նախագահ Իգոր Դոդոնը, ըստ նախնական հարցումների, ունի 45 տոկոս:

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն արդեն ավարտվել է, չնայած արտերկրի  տեղամասերում ընտրությունները շարունակվում են: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տեղական ժամանակով ժամը 18.00-ին ընտրատեղամասեր են գնացել մինչև 1.4 միլիոն մարդ, ինչը գերազանցում է առաջին փուլի մասնակցությունը:

Մոլդովայի նախագահության համար մրցում են Եվրոպամետ ընդդիմադիր «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն և Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը: Առաջին փուլում Մայա Սանդուն հավաքել էր ձայների 36 տոկոս, իսկ Իգոր Դոդոնը ՝ 32 տոկոս: