EBRD-ը հաստատել է Քվեշեթի-Կոբի թունելի շինարարության համար 60 միլիոն դոլարի ֆինանսավորումը
Հյուսիս-Հարավ միջանցքի մաս կազմող, Քվեշեթի-Կոբիի 9 կիլոմետրանոց թունելի շինարարության ֆինանսավորման համար, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը (EBRD) հաստատել է 60 մլն. դոլարի ֆինանսական ռեսուրս:
Ենթակառուցվածքների նախարարության լրատվությամբ, Քվեշեթի-Կոբիի ճանապարհի և թունելի շինարարության համար Ասիայի զարգացման բանկը (ADB) արդեն հատկացրել է 415 միլիոն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը կկազմի 83,6 միլիոն ԱՄՆ դոլար: Քվեշեթի-Կոբիի ճանապարհի շինարարությունը բաժանված է 2 հատվածի, որի կապակցությամբ պայմանագրերը արդեն ստորագրված են: Արդյունքում ծրագրվում է 22,7 կմ. երկու գծանի ասֆալտ-բետոնե ճանապարհի, 6 կամուրջի և 5 թունելի կառուցում, այդ թվում մեկը լինելու է 9 կմ. երկարությամբ:
Քվեշեթի-Կոբի 9 մետրանոց թունելը կլինի 15 մետր լայնությամբ, ինչը բավականին հազվադեպ է, ոչ միայն Անդրկովկասում, այլև աշխարհում ամենամեծ տրամագծով թունելների ցանկում: Նախագծի ընդհանուր արժեքը 1,2 միլիարդ լարի է: