Ձյուդոի աշխարհի առաջնությանը Վրաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը
Ձյուդոի աշխարհի առաջնությանը Վրաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը

Ձյուդոյի հայրենիքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում վերջին ոսկե մեդալը նվաճել է չեխ օլիմպիական չեմպիոն,  Լուկաշ Կրպալեկը:

Կրպալեկը եզրափակիչ մենամարտում ճապոնացի Հարասավային հաղթել է շատ հոգնեցուցիչ պայքարում: Հանդիպումը տևել է ութ րոպե, և չեխ օլիմպիական չեմպիոնը հաղթել է մրցակցի երեք շիդոյի հաշվին: Լուկաշ Կրպալեկն իր կարիերայում առաջին անգամ է դառել աշխարհի չեմպիոն:

Աշխարհի անհատական ​​առաջնության վերջին հանդիպման մրցավարն էր վրացի՝ Վլադիմեր Նուցուբիձեն:

Վրաստանի հավաքականը մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը:

Վաղը Տոկիոյում կճանաչվի աշխարհի թիմային առաջնության հաղթողը: