Ձյուդո | Լաշա Բեքաուրին Լա Նուչիայի Եվրոպայի բաց առաջնության հաղթող է #1TVSPORT
Վրացի երկակի օլիմպիական չեմպիոն Լաշա Բեքաուրին (90 կգ) ոսկե մեդալ է նվաճել Իսպանիայում ընթացող Եվրոպայի բաց առաջնությունում։ Լաշան մրցաշարի եզրափակչում ութ վայրկյանում հաղթեց իսպանացի Դանի Նիետո-Տրինիդադին և նվաճեց իր առաջին տիտղոսը Օլիմպիական խաղերից հետո։
Հարկ է նշել, որ Լա Նուչիայի բաց առաջնությունում շատ հայտնի ձյուդոիստներ չէին մասնակցում, իսկ Վրաստանից միայն Լաշա Բեքաուրին էր, ով այս մրցաշարն օգտագործեց առաջիկա աշխարհի առաջնությանը (հունիսի 13-20) նախապատրաստվելու համար։