Ձերբակալված Բիձինա Էսեբուային առաջադրվել է մեղադրանք
Ձերբակալված Բիձինա Էսեբուային առաջադրվել է մեղադրանք

Զուգդիդիում, ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունում, Բիձինա Էսեբուային պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:

Հետաքննությունը նրան մեղադրում է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի առաջին, երկրորդ և չորրորդ մասերով նախատեսվող հանձանքի մեջ, որը ենթադրում է հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի գնում, պահում և կրում, որը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ:

Ձերբակալվածի փաստաբանների, Իոսեբ Ջանաշիայի և Խաթունա Ջանաշիայի տեղեկությամբ, մեղադրանք ներկայացնելուց հետո Բիձինա Էսեբուան պատասխանել է հետաքննության հարցերին: Ըստ Իոսեբ Ջանաշիայի, Բիձինա Էսեբուան իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ զինամթերքը հատուգ  է գցել են:

«Ցուցմունքում նա մանրամասն բացատրեց, թե որտեղ էր կայանված մեքենան: Ենթադրաբար, որտեղ են գցել  պայթուցիկ նյութերը և զինամթերքը, ինչպես նաև նրա ձերբակալման մանրամասների նկարագրությունը: Դա էր, ինչ ներկայացրել էր վկայությունում: Այսօր առաջադրվել է մեղադրանքը և մեզ են փոխանցել գործի նյութերը»,- հայտարարել է փաստաբան Իոսեբ Ջանաշիան:

Նրա խոսքով, Էսեբուան բերման է ենթարկվել միայն այն բանի համար, որ ճնշում գործադրվի նրա եղբայր Բադրի Էսեբուայի վրա, որը հետախուզվում է «Վրաստանի բանկի» վրա հարձակման համար: Նրանք ցանկանում են, որպեսզի Բադրի Էսեբուան հանձնվի ոստիկանությանը: Փաստաբանն ասում է, որ չի բացառում մի շարք ձերբակալություններ:

Իր հերթին փաստաբան Խաթունա Ջանաշիայի խոսքով, հետաքննությունը Բիձինա Էսեբուայից հետաքրքրվել է եղբոր, Բադրի Էսեբուայի հետ հարաբերությունների և նրա հետ շփման մասին: Փաստաբանի խոսքով, Բիձինա Էսեբուան այս հարցի վերաբերյալ ասել է, որ ինքը ոչ մի կապ չի ունեցել իր եղբոր հետ:

Բիձինա Էսեբուան ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին: Նա մինչ այս պահը մնում է նախնական ձերբակալության մեկուսարանում: Զուգդիդիի շրջանային դատարանը խափանման միջոցի հարցը քննարկելու է դեկտեմբերի 14-ին: