Ձերբակալել են Գորիի մանկապարտեզի կողոպուտի մեջ մեղադրվող անձին
Ձերբակալել են Գորիի մանկապարտեզի կողոպուտի մեջ մեղադրվող անձին

Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Գորիի շրջանային վարչության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալել են 1989 թվականին ծնված Դ.Գ.-ին՝ գողության մեղադրանքով:

Հետաքննության տեղեկությամբ, մեղադրյալը ընթացիկ տարվա հունվարի 17-ին Գորի քաղաքում, N1 մսուր-մանկապարտեզի շենքից գողացել է հեռուստացույց և երկու համակարգիչ, որից հետո թաքնվել է դեպքի վայրից:

Իրավապահները տաք հետքով, տեղի ունեցածից մի քանի ժամ հետո, Գորիում ձերբակալել են Դ.Գ.-ին:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, ձերբակալվածը ճանաչում է մեղքը:

 

Հետաքննությունն ընթանում է կողոպուտի հոդվածով, որը նկատի ունի մինչև 3 տարվա ազատազրկում:

Գորիում երեկ կողոպտել էին մանկապարտեզ: