Սլովակիայի, Վիսոկե Տատրի հանգստավայրում շարունակվում է կանանց միջև շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Երեկ կայացել է խաղարկության 9-րդ տուրը, որի ընթացքում իր հերթական հաղթանակն է տոնել, Եվրոպայի գործող չեմպիոն ՝ Նանա Ձագնիձեն: Սև խաղաքարերով նա պարտության է մատնել ուկրաինացի, Ինա Գապոնենկոյին:
Ընդհանուր առմամբ, 9-րդ տուրը վրաց շախմատիստուհիների համար այնքան էլ հաջող չէր, երկու հաղթանակ, երկու ոչ ոքի և երեք պարտություն:
Ինա Գապոնենկո (ՈՒկրաինա) – Նանա Ձագնիձե 0-1
Պոլինա Շուվալովա (Ռուսաստան) – Լելա Ջավախիշվիլի 0,5-0,5
Զոյա Շլայնինգ (Գերմանիա) – Նինո Բացիաշվիլի 0,5-0,5
Օլգա Բադելկա (Բելառուս) – Բելա Խոտենաշվիլի 1-0
Մերի Արաբիձե – Իովանա Ռապորտ (Սերբիա) 0-1
Սալոմե Մելիա – Ելենա Սեմյոնովա (Ռուսաստան) 0-1
Լիլիթ Մկրտչյան (Հայաստան) – Միրանդա Միքաձե 1-0
Իննը տուրից հետո, Ձագնիձեն ունի 6,5 միավոր և գտնվում է 6-րդ տեղում: Գործող չեմպիոնը առաջատարից ետ է 1,5 միավորով: 6 ական միավորներ ունեն Չավախիշվիլին և Արաբիձեն, 5,5 Նինո Բացիաշվիլին, 5 Բելա Խոտենաշվիլին, իսկ Մելիան և Միքաձեն հավաքել են 4,5 ական միավորներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan