«Դրուժբա» խողովակաշարով Կենտրոնական Եվրոպայի երկրներ նավթի մատակարարումները վերականգնվել են
«Դոյչե Վելլե»-ն հաղորդում է, որ Կենտրոնական Եվրոպայի երկրներ նավթի մատակարարումները վերականգնվել են «Դրուժբա» խողովակաշարով։
Օգոստոսի 18-ին Նիկոլսկոյե կայանի վրա ուկրաինական ուժերի հարձակման հետևանքով վնասվել էր խողովակաշարը։ Սլովակիա նավթի մատակարարումները վերականգնվել են։ Ավելի վաղ դրանք վերականգնվել էին նաև Հունգարիա։
«Դրուժբա» խողովակաշարը Ռուսաստանից Եվրոպա նավթի մատակարարման հիմնական խողովակաշարերից մեկն է։ Խողովակաշարը Բելառուսի տարածքում բաժանված է երկու ուղղության։ Հյուսիսային գիծն անցնում է Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Գերմանիայի տարածքներով, իսկ հարավային գիծը՝ Ուկրաինայի, Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի տարածքներով։