Դրամաշնորհներ դուրս գրելու մասին որոշումը կկայացնեմ անձամբ. Կախա Կալաձե
Դրամաշնորհներ դուրս գրելու մասին որոշումը կկայացնեմ անձամբ. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետի մեկնաբանմամբ, իր տեղակալների և ծառայության ղեկավարների աշխատավարձի ավելացման մասին տեղեկությունը սխալ է և նման բան տեղի չի ունեցել:

Այս մասին հայտարարել է Կախա Կալաձեն՝ անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, աշխատավարձը և հավելավճարը միավորվում են:

«Վաղուց աշխատավարձը առանձին էր, հավելավճարը առանձին և դրամաշնորհը առանձին: Այժմ միավորվում են աշխատավարձը և հավելավճարը, որը տեղի է ունենում օրենքին համապատասխան: Դրամաշնորհներ դուրս գրելու մասին որոշումը կկայացնեմ անձամբ ես, սա խրախուսման ուղղություններից մեկն է և դա նորմալ է: Նման բաներ տեղի են ունենում բոլոր նորմալ զարգացած երկրներում»,- հայտարարել է Կախա Կալաձեն: