Դպրոցներում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, մեկ շաբաթվա ընթացքում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար ռեժիմում. Միխեիլ Չխենկելի
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ, դպրոցներում որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, այսօրվանից մեկ շաբաթվա ընթացքում ուսուցումը կշարունակվի հեռավար ռեժիմում:
Նրա խոսքով, ընտրություններից հետո նույն դպրոցներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ և ուսումնական գործընթացը կվերականգնվի սովորական ռեժիմում:
«Ինչպես գիտեք, այսօրվանից դպրոցները, որտեղ տեղակայված են տեղամասերը, անցել են հեռավար ուսուցման ռեժիմի: Դա կլինի մեկ շաբաթվա ընթացքում: Բացի Աջարիայից, այսպիսի դպրոցները 1 419 են, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը: Նրանք այսօրվանից արդեն հեռավար ուսուցման վրա են: Քանի որ այսօր, վաղը և հաջորդ օրը իրականացվելու են նախապատրաստական աշխատանքներ, իսկ հաջորդ շաբաթ, երկուշաբթի և երեքշաբթի օրերին, արդեն ընտրություններից հետո, կատարվելու են ախտահանման աշխատանքներ: Հետևաբար, հաջորդ չորեքշաբթի դպրոցում ուսման գործընթացը կշարունակվի սովորական ռեժիմում», – ասել է Միխեիլ Չխենկելին: