«Դոյչե Վելե».- Լատվիային կրկին գազ է մատակարարվում Ռուսաստանից
«Դոյչե Վելե».- Լատվիային կրկին գազ է մատակարարվում Ռուսաստանից

Լատվիային կրկին գազ է մատակարարվում Ռուսաստանից, այս մասին գրում է գերմանական «Deutsche Welle» գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ այդ մասին վկայում են Conexus Baltic Grid-ի՝ լատվիական բնական գազի փոխադրման և պահեստավորման օպերատորի տվյալները։

Ինչպես գրում է հրատարակությունը, ռուսական գազը Լատվիա է հոսում Լուհամաա էստոնական կայանի միջոցով։

Լատվիան ապրիլի սկզբին դադարեցրեց ռուսական գազի մատակարարումը այն բանից հետո, երբ հրաժարվեց կատարել Մոսկվայի պահանջները՝ գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու վերաբերյալ։

Ըստ «Deutsche Welle»-ի՝ հունիսին լատվիական բնական գազի փոխադրման օպերատոր Latvijas gāze-ն վերսկսել է գնումները։ Latvijas gāze-ն ընդգծում է, որ հումքը «Գազպրոմից» անմիջապես չի գնում, և գործարքներն իրականացվում են եվրոյով։