Դոնեցկի շրջանային դատախազության տվյալներով՝ առնվազն չորս մարդ է զոհվել Նյու Յորք բնակավայրի գնդակոծության հետևանքով
Դոնեցկի շրջանային դատախազության տվյալներով՝ առնվազն չորս մարդ է զոհվել Նյու Յորք բնակավայրի գնդակոծության հետևանքով

Առնվազն չորս մարդ է զոհվել ռուսական ուժերի կողմից Դոնեցկի շրջանի Նյու Յորք բնակավայրի ռմբակոծության հետևանքով։ Այս մասին հայտնել է Դոնեցկի շրջանի դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ երեկ երեկոյան ռուսական ուժերը ավիառումբերով գրոհել են բնակավայրը։

Երեք մարդ վիրավորվել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Պայթյունի հետևանքով վնասվել են բնակելի և կոմերցիոն շինություններ։