Դոնեցկի և Խերսոնի մարզերում ռուսական օդային հարվածների հետևանքով հինգ մարդ է զոհվել

12:56, 06.07.2025

Գիշերը ռուսական կողմը հարձակումներ է իրականացրել Դոնեցկի և Խերսոնի շրջանների վրա։ Արդյունքում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ։

Դոնեցկի շրջանում զոհվել է երեք մարդ, ևս յոթը՝ վիրավորվել։ Խերսոնի շրջանի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը՝ վիրավորվել։

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել կարևորագույն ենթակառուցվածքներին, ինչպես նաև բնակելի թաղամասերին։ Վնասվել են բարձրահարկ շենքեր և մասնավոր տներ, ինչպես նաև բենզալցակայան և մի քանի մեքենա։

Ըստ ուկրաինական կողմի՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը դրանց ուղղությամբ արձակել է 157 անօդաչու թռչող սարք և չորս հրթիռ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը խոցել են 98 անօդաչու թռչող սարք։

Նմանատիպ