Դոնալդ Տուսկ. ԱՄՆ-ի մասնակցությունը անվտանգության երաշխիքներին հաջողություն է, սակայն բանակցությունները դեռևս հեռու են ավարտից
Լեհաստանի վարչապետը սոցիալական ցանցում գրել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպումից դեռ շատ ժամանակ է բաժանում։
Դոնալդ Տուսկի խոսքով՝ Ռուսաստանին չպետք է թույլ տրվի թելադրել խաղաղության պայմանները։
«Եվրոպացի առաջնորդների հետ գիշերային բանակցություններից հետո մի բան ակնհայտ է՝ Արևմուտքն ու Ուկրաինան այս հակամարտությունը կպարտվեն, եթե Ռուսաստանը կարողանա մեզ պառակտել և թելադրել խաղաղության պայմանները։ ԱՄՆ-ի մասնակցությունը անվտանգության երաշխիքներում հաջողություն է, սակայն բանակցությունները դեռ հեռու են ավարտից», – գրել է Տուսկը։