Դոնալդ Թրամփն ասում է, որ Սի Ցզինպինի գործն է, թե Չինաստանը ինչ կանի Թայվանի հետ, բայց ինքը «շատ դժգոհ» կլինի ստատուս քվոյի ցանկացած փոփոխությունից
Դոնալդ Թրամփն ասում է, որ Սի Ցզինպինի գործն է, թե Չինաստանը ինչ կանի Թայվանի հետ, բայց ինքը «շատ դժգոհ» կլինի ստատուս քվոյի ցանկացած փոփոխությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ կախված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինից, թե ինչ կանի Չինաստանը Թայվանի հարցում, սակայն ինքը «շատ դժգոհ» կլինի ստատուս քվոյի փոփոխությունից։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Թրամփը խոսել է այն համատեքստում, թե ինչ դասեր կարող է Սի Ծինփինը քաղել Վենեսուելայում Թրամփի համարձակ ռազմական գործողություններից։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թայվանը Չինաստանի համար նույն մակարդակի սպառնալիք չէ, ինչպես, ըստ նրա, Նիկոլաս Մադուրոյի կառավարությունն էր Միացյալ Նահանգների համար։

Նա նաև նշել է, որ իր կարծիքով Սի Ծինփինը իր նախագահության ընթացքում, որը կտևի մինչև 2029 թվականը, Թայվանի դեմ քայլեր չի ձեռնարկի։

«Թայվանը նա համարում է Չինաստանի մի մաս, և նրա որոշելիքն է, թե ինչ կանի, բայց ես նրան ասացի, որ շատ դժգոհ կլինեմ, եթե նա դա անի։ Չեմ կարծում, որ նա դա կանի։ Հույս ունեմ՝ չի անի։ Հնարավոր է, դա լինի մեկ այլ նախագահի պաշտոնավարման ժամանակ, բայց չեմ կարծում, որ դա կկատարվի իմ նախագահության ընթացքում», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։