Դոնալդ Թրամփի խորհրդական. Գրենլանդիան կարևոր է ԱՄՆ-ի համար
Գրենլանդիան կարևոր է Միացյալ Նահանգների համար,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը։
Ուոլցը նշել է, որ հարցը վերաբերում է կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոներին։
«Խոսքը բնական ռեսուրսների մասին է: Ռուսաստանը փորձում է Արկտիկայի թագավոր դառնալ ավելի քան 60 սառցահատներով, որոնցից մի քանիսը միջուկային էներգիայով են աշխատում: Մենք ունենք երկուսը, և վերջերս հրդեհ է բռնկվել: Չինացիները նույնպես օգտագործում են սառցահատներ և շարժվում են նույն ուղղությամբ։ Այսպիսով, խոսքը նավթի և գազի մասին է: Սա մեր ազգային անվտանգությունն է»,- ասել է Մայք Ուոլցը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ չի բացառում ռազմական ուժի կիրառումը Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։