Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մերիլենդի դաշնային դատարան
Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մերիլենդի դաշնային դատարան

Մեղադրանք առաջադրվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ներկայացել է Մերիլենդ նահանգի դաշնային դատարան: Այս մասին հաղորդել է CNN-ը։

Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 16-ին հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ինքը դարձել է նախագահի թիրախը Թրամփի կողմից Արդարադատության նախարարությունը որպես զենք օգտագործելու պատճառով: Բոլթոնի խոսքով՝ Թրամփը չարաշահում է իր լիազորությունները։

Ջոն Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել ազգային պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու ութ և ազգային պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու տասը դեպքով։

Դոնալդ Թրամփը Բոլթոնին ընտրել է որպես իր ազգային անվտանգության խորհրդական 2018 թվականին: Բոլթոնը հեռացվել է Թրամփի կողմից 2019 թվականին, երբ նրա տարաձայնությունները վարչակազմի հետ մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի և Իրանի շուրջ, հասան գագաթնակետին: