Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայի հարցով. Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի իր երդմնակալությունից հետո 100 օրվա ընթացքում
Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, գեներալ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին իր երդմնակալությունից հետո 100 օրվա ընթացքում։ «Fox News»-ին տված հարցազրույցում Քելլոգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո 100 օրվա ընթացքում ինքը մտադիր է լուծում գտնել ներկայիս լայնածավալ պատերազմին վերջ տալու համար։
Քելլոգը նշել է, որ և՛ Թրամփը, և՛ ինքը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն լուծում գտնելու համար։
«Մարդիկ պետք է հասկանան. նա չի փորձում որևէ բան տալ Պուտինին կամ ռուսներին, նա իրականում փորձում է փրկել Ուկրաինայի ինքնիշխանությունը և համոզվել, որ դա արդար է», – ասել է Քելլոգը:
Թրամփի խորհրդականը կարծում է, որ Բայդենի «ամենամեծ սխալը» 2022 թվականից հետո Վլադիմիր Պուտինի հետ խոսելուց հրաժարվելն էր, մինչդեռ Թրամփը որոշել է դա անել։
«Ես ուզում եմ նպատակ դնել՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական առումով, ես կասեի՝ 100 օրվա նպատակ դնել»,- ասել է Քելլոգը։