Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայի հարցով. Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի իր երդմնակալությունից հետո 100 օրվա ընթացքում

10:39, 09.01.2025

Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, գեներալ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին իր երդմնակալությունից հետո 100 օրվա ընթացքում։ «Fox News»-ին տված հարցազրույցում Քելլոգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո 100 օրվա ընթացքում ինքը մտադիր է լուծում գտնել ներկայիս լայնածավալ պատերազմին վերջ տալու համար։

Քելլոգը նշել է, որ և՛ Թրամփը, և՛ ինքը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն լուծում գտնելու համար։

«Մարդիկ պետք է հասկանան. նա չի փորձում որևէ բան տալ Պուտինին կամ ռուսներին, նա իրականում փորձում է փրկել Ուկրաինայի ինքնիշխանությունը և համոզվել, որ դա արդար է», – ասել է Քելլոգը:

Թրամփի խորհրդականը կարծում է, որ Բայդենի «ամենամեծ սխալը» 2022 թվականից հետո Վլադիմիր Պուտինի հետ խոսելուց հրաժարվելն էր, մինչդեռ Թրամփը որոշել է դա անել։

«Ես ուզում եմ նպատակ դնել՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական ​​առումով, ես կասեի՝ 100 օրվա նպատակ դնել»,- ասել է Քելլոգը։

Նմանատիպ