Դոնալդ Թրամփը տեսաուղերձով ողջունել է Բուդապեշտում ընթացող Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի մասնակիցներին

13:25, 29.05.2025

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Բուդապեշտում ընթացող Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի մասնակիցներին։

Տեսաուղերձում Թրամփն ընդգծել է իր մեծ հարգանքը թե՛ պահպանողական քաղաքական շարժման, թե՛ նրա ղեկավարների նկատմամբ։

«Ցանկանում եմ շնորհավորել Հունգարիայում պահպանողական քաղաքական շարժման առաջնորդներին։ Լավ գիտեք, թե ինչ վերաբերմունք ունեմ ձեր հանդեպ՝ մեծ հարգանք։ Ուրախալի է այն, ինչ դուք անում եք Հունգարիայում։ Հարգում եմ այդ մեծ մարդուն՝ Վիկտոր Օրբանին։ Նա փայլուն աշխատանք է կատարել և շատ յուրահատուկ մարդ է։ Մեծ հարգանք ունեմ թե՛ պահպանողական շարժման, թե՛ նրա ղեկավարների նկատմամբ։ Վիկտոր Օրբանը մեծ արժեքների պաշտպան է, իսկ այս կազմակերպությունն ուժեղ ձայն է Հունգարիայում և աշխարհում։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ և մաղթել ամենայն բարիք այս միջոցառման շրջանակում», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին մասնակցում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ