Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ջո Բայդենը տեղեկություն ուներ Մարալագոյի նստավայրում ծրագրված գրոհի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ջո Բայդենը գիտեր Մարալագոյի նստավայրում ծրագրված գրոհի մասին, ինչպես նաև տեղյակ էր իր որդու՝ Հանթեր Բայդենի բիզնես գործարքների մասին։
Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է սեփական «Thrus» սոցիալական ցանցում։
«Երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Մարալագոյում: Մենք ոչնչով լավը չենք, քան երրորդ աշխարհի երկրները, բանանային հանրապետությունը։ Սա համակարգված հարձակում է արմատական ձախակողմյան դեմոկրատների և տեղական շրջանային ու գլխավոր դատախազների մասնակցությամբ»,- նշում է նախկին նախագահը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ քննչական մարմնի աշխատակիցները Պալմ Բիչում գտնվող իր տուն են եկել առանց նախնական զգուշացման։