Դոնալդ Թրամփը պլանավորում է մեծացնել չինական ներմուծման մաքսատուրքերը
Դոնալդ Թրամփը պլանավորում է մեծացնել չինական ներմուծման մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ձինփինի հետ Հարավային Կորեայում երկու շաբաթից նախատեսված հանդիպման որևէ հիմք չկա և ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է էականորեն բարձրացնել Չինաստանից ներմուծման տուրքերը։

Թրամփի խոսքով՝ Չինաստանը նամակներ է ուղարկում աշխարհի տարբեր երկրներին՝ հայտնելով, որ պատրաստվում է սահմանել արտահանման վերահսկողություն հազվադեպ մետաղների արդյունահանման և արտադրության հետ կապված բոլոր բաղադրիչների վրա։

«Նման բան դեռ ոչ ոք չի տեսել, բայց սա, ըստ էության, «կսպանի» շուկաները և կյանքը կդժվարի գրեթե բոլոր երկրների, հատկապես՝ Չինաստանի համար», – հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ այս հարցով Չինաստանի նախագահի՝ Սի Ձինփինի հետ չի զրուցել, քանի որ «դրա համար որևէ պատճառ չկար»։