Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյի դատավարությունը անվանել է «պատմական պահ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մեղադրանքի առաջադրումը անվանում է «պատմական պահ»։
Ինչպես հաղորդում է NBC News-ը, Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյի մեղադրանքի առաջադրումից հետո այսօր երեկոյան զրուցել է իրենց լրագրողի հետ։
ԱՄՆ նախագահը իրադարձությունը որակել է որպես «պատմական պահ»։
NBC-ի լրագրող Քրիստեն Ուելքերը հարցրել է Թրամփին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատերազմի մեջ է Վենեսուելայի հետ։
«Ոչ, մենք պատերազմի մեջ չենք Վենեսուելայի հետ։ Մենք պատերազմի մեջ ենք թմրանյութեր վաճառող մարդկանց հետ», – ասել է Թրամփը։