Դոնալդ Թրամփը մեկնել է Չինաստան

10:07, 13.05.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկօրյա պետական ​​այցով ժամանել է Չինաստան։

Այցի շրջանակներում ԱՄՆ նախագահը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Թրամփին ուղեկցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը, ինչպես նաև ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, միլիարդատեր և X հարթակի սեփականատեր Էլոն Մասկը։

Ինչպես Թրամփը գրել է սոցիալական ցանցերում՝ Air Force One-ում գտնվելու ժամանակ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ուղղված իր առաջին խնդրանքը կլինի «բացել» Չինաստանը ամերիկյան բիզնեսի համար։

«Ես խնդրում եմ նախագահ Սի Ցզինպինին՝ ականավոր առաջնորդին, «բացել» Չինաստանը, որպեսզի այս հանճարեղ մարդիկ կարողանան լիովին իրացնել իրենց ներուժը և օգնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը զարգանալ ավելի բարձր մակարդակի։ «Ես երբեք չեմ տեսել կամ լսել մի գաղափար, որն ավելի օգտակար կլինի մեր անհավանական երկրների համար», – գրել է Թրամփը։

Նմանատիպ