Դոնալդ Թրամփը Մարկ Ռուտտեին ուղղված ուղերձ է հղել. «Ես Դավոսում իմ լրատվամիջոցների հետ աշխատանքը կօգտագործեմ Ղազայում, Ուկրաինայում Ձեր աշխատանքը լուսաբանելու համար, և անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանց Truth Social-ում հրապարակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի կողմից ուղարկված հաղորդագրությունը։

Մարկ Ռուտեն իր ուղերձում մի քանի հարց է շոշափում և հղում է անում Թրամփի՝ միջազգային տարբեր ճգնաժամերում ունեցած դերին։

Նրա խոսքով՝ ինքը վճռական է իր ներդրումը բերելու Գրենլանդիայի հարցի առաջմղման գործում և անհամբեր սպասում է Թրամփի հետ հանդիպմանը։

«Պարոն նախագահ, սիրելի Դոնալդ, այն, ինչ դուք այսօր Սիրիայում եք հասել, նշանակալի է։ Դավոսում իմ մեդիաարտացոլումն օգտագործելու եմ՝ ընդգծելու Ձեր աշխատանքը այնտեղ, Գազայում և Ուկրաինայում։ Ես վճռական եմ՝ գտնեմ առաջխաղացման ուղի Գրենլանդիայի հարցով։ Անհամբերությամբ սպասում եմ մեր հանդիպմանը», – գրել է Մարկ Ռուտեն Դոնալդ Թրամփին։