Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինին կալանավորելու անհրաժեշտություն չի լինի, ինչպես Նիկոլաս Մադուրոյի դեպքում էր
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինին կալանավորելու անհրաժեշտություն չի լինի, ինչպես Նիկոլաս Մադուրոյի դեպքում էր

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման անհրաժեշտություն չկա, ինչպես դա տեղի ունեցավ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։

Թրամփին հարց էր ուղղվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարության վերաբերյալ, որտեղ վերջինս, անդրադառնալով Մադուրոյի ձերբակալման թեմային, նշել էր. «Եթե հնարավոր է այդպես վարվել բռնապետների հետ, ապա ԱՄՆ-ն գիտի, թե ինչ պետք է անի դրանից հետո»։

Հարցին՝ արդյոք ինքը երբևէ կհրամայեր Վլադիմիր Պուտինի ձերբակալման գործողության իրականացումը, Թրամփը պատասխանել է․ «Չեմ կարծում, որ դա անհրաժեշտ կլինի»։

«Ես միշտ հրաշալի հարաբերություններ եմ ունեցել նրա հետ։ Շատ հիասթափված եմ։ Ութ պատերազմ եմ կարգավորել։ Կարծում էի՝ սա ամենահեշտերից մեկը կլինի։ Անցած ամսվա ընթացքում նրանք կորցրել են 31 000 մարդ, այդ թվում՝ շատ ռուս զինվորներ։ Ռուսաստանյան տնտեսությունն էլ վատ վիճակում է։ Կարծում եմ՝ վերջում սա կկարգավորվի։ Կցանկանայի, որ դա ավելի շուտ տեղի ունենար, քանի որ շատ մարդիկ են մահանում, հիմնականում՝ զինվորներ։ Ինչպես գիտեք, նախագահ Բայդենը Ուկրաինային 350 միլիարդ դոլար տրամադրեց պատերազմի համար, և մենք երբեք չէինք կարող այդ գումարը վերադարձնել, սակայն ես պայմանավորվածություն եմ ձեռք բերել այն վերադարձնելու մասին, ուստի մենք այն կվերադարձնենք։ Բայց Բայդենը չպետք է դա աներ։ Դա սխալ էր։ Ես կարողացա ՆԱՏՕ-ի ծախսերը բարձրացնել ՀՆԱ-ի 2 տոկոսից մինչև 5 տոկոս։ ՆԱՏՕ-ն հիմա շատ փող ունի և ամեն ինչի համար վճարում է։ Մենք փող չենք կորցնում։ Կարծում եմ՝ եթե մտորեք, մենք նույնիսկ շատ փող ենք ստանում, որովհետև մեր ռազմական տեխնիկան ենք վաճառում։ Միգուցե այն փոխանցվում է Ուկրաինային, բայց ՆԱՏՕ-ն այն գնում է մեզանից», – հայտարարել է Թրամփը։