Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը լավագույն բանը կլինի, որ կարող է տեղի ունենալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը լավագույն բանը կլինի, որ կարող է տեղի ունենալ։
Լրագրողը Թրամփին հարցրեց, թե արդյոք նա ցանկանում է փոխել կառավարությունը Իրանում, որին ԱՄՆ նախագահը պատասխանեց, որ դա լավագույն բանը կլինի։
«Կարծես թե դա լավագույն բանն է, որ կարող է տեղի ունենալ», – ասաց նա։ «Նրանք խոսում են ու խոսում 47 տարի, և մենք ավելի շատ կյանքեր ենք կորցրել, քան նրանք խոսել են»։
Նա նաև ասաց, որ աշխարհի ամենամեծ ավիակիրը՝ USS Gerald R Ford-ը, ուղարկվում է Մերձավոր Արևելք, եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ձախողվեն և իրավիճակը սրվի։
«Եթե մենք համաձայնության չհասնենք, մեզ դա պետք կգա։ Այն շատ շուտով կգա», – ասաց Թրամփը։
Փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն երկրորդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք՝ Իրանի հետ լարվածության աճի ֆոնին։
Ըստ «Ռոյթերս»-ի՝ «USS Gerald R Ford»-ը, որի վրա միջուկային ռեակտոր կա, կարող է տեղավորել ավելի քան 75 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ այնպիսի կործանիչներ, ինչպիսիք են F-18 Super Hornet-ը և E-2 Hawkeye-ը, որոնք հագեցած են վաղ նախազգուշացման համակարգով։
Մեկ այլ ամերիկյան ավիակիր՝ «Abraham Lincoln»-ը, հունվարի վերջից գտնվում է Պարսից ծոցում։