Դոնալդ Թրամփը Հռոմի պապ Լեո XIV հրավիրել է Սպիտակ տուն

18:41, 19.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի պապ Լեո XIV հրավիրել է Սպիտակ տուն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեվիտը։

Ինչպես հայտնի է, նախագահի հրավեր-նամակը Հռոմի պապին հանձնել է փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ով մասնակցել է Հռոմի պապի գահակալության արարողությանը և ավելի ուշ հանդիպել նրա հետ։

«Փոխնախագահը Հռոմի պապին է հանձնել նախագահի և առաջին տիկնոջ նամակը, որում նրանց ջերմ մաղթանքներ են հղվել և Հռոմի պապին հրավիրել Սպիտակ տուն, հենց որ հնարավոր լինի ժամանել», – ասել է Լիվիտը։

Նմանատիպ