Դոնալդ Թրամփը հրապարակել է իր, Վլադիմիր Պուտինի, Ռիչարդ Նիքսոնի և Նիկիտա Խրուշչովի հանդիպման լուսանկարը
Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակել է իր, Վլադիմիր Պուտինի, Ռիչարդ Նիքսոնի և Նիկիտա Խրուշչովի լուսանկարը։
Առաջին լուսանկարում Դոնալդ Թրամփն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը Ալյասկայում են։ Երկրորդ լուսանկարում պատկերված են ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնը և Խորհրդային Միության վարչապետ Նիկիտա Խրուշչովը։ Առաջնորդների երկրորդ լուսանկարը արվել է 1959 թվականի հուլիսի 24-ին՝ Մոսկվայի Գորկու այգում Ամերիկյան ազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ լուսանկարը արվել է Նիքսոնի և Խրուշչովի միջև բանավեճի ժամանակ, որի թեման կոմունիզմն ու կապիտալիզմն էին։ Լուսանկարը հայտնի է նաև որպես «Խոհանոցային բանավեճ», քանի որ առաջնորդները կանգնած էին ամերիկյան խոհանոցի մակետի առջև։