Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին
Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին

ԱՄՆ-ի Նախագահը հրամանագիր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին:

Դոնալդ Թրամփը հայտարարությունն արեց Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում: Նա ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակին և համապատասխան տեղեկատվություն չի հրապարակել կորոնավիրուսի սպառնալիքի վերաբերյալ:

Թրամփի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում շատ մարդիկ մահացել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլ տրված սխալների հետևանքով:

Նա ասաց, որ շատ երկրներ հաշվի են առել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները և «նրանք անհավատալի խնդիրներ ունեցան»: