Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում կհանդիպի Սի Ցզինպինի հետ

22:55, 23.10.2025

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթիի հայտարարությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կհանդիպի հոկտեմբերի 30-ին։

Լևիթիի խոսքով՝ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա Հարավային Կորեայի Բուսան քաղաքում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։

Այցի ընթացքում ԱՄՆ նախագահը նաև կայցելի Մալայզիա և Ճապոնիա, որտեղ նախատեսվում են առանձին երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների ղեկավարների հետ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախատեսում է Սի Ծինփինի հետ քննարկել Ռուսաստանից նավթի գնումների դադարեցման հարցը։

Նմանատիպ