ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայել կայցելի հոկտեմբերի 13-ին։ Տեղեկությունը հայտնում է «CNN»-ը։
Ոստիկանության մամուլի խոսնակի խոսքով՝ Դոնալդ Թրամփի Իսրայել կատարելիք այցի ընթացքում երկրի տարածքում տեղակայվելու են հազարավոր ոստիկաններ, սահմանապահներ և կամավորներ։
«Ճանապարհները կփակվեն, իսկ ինքնաթիռներին, այդ թվում՝ դրոններին, արգելվելու է թռիչք իրականացնել Բեն Գուրիոնի օդանավակայանի և Երուսաղեմի վերևում», – ասված է ոստիկանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) խոսնակը Դոնալդ Թրամփին պաշտոնապես հրավիրել է ելույթ ունենալ խորհրդարանում։