Դոնալդ Թրամփը հնարավոր է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում անվանի, Քելլի Դեգնանի թեկնածությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է Վրաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում անվանի, Քելլի Դեգնանի թեկնածությունը: Publicpool.kinja.com կայքի համաձայն, այս մասին ասված է հաղորդագրության մեջ, որը վերաբերում է վարչական պաշտոններին անձանց նշանակմանը:
Քելլի Դեգնանը ներկայումս զբաղեցնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ, նա Կոսովոյում և Իտալիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարն էր:
1993 թվականից հետո, ԱՄՆ-ի պետական քարտուղարությունում աշխատանք սկսելուց հետո Քելլի Դեգնանը դիվանագիտական առաքելությամբ գտնվում էր՝ Աֆղանստանում, Թուրքիայում, Բոթսվանայում և Պակիստանում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանում դեսպան չունի անցած տարվանից: Այս պաշտոնը զբաղեցնում էր Յան Քելլին, ով իր լիազորությունները կատարել է մինչև անցած տարվա գարունը: Այս պահին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կատարում է Էլիզաբեթ Ռուդը: