Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինայի նախագահին խնդրել է նվազեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումների ինտենսիվությունը

13:00, 28.09.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին խնդրել է նվազեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածների ինտենսիվությունը։ Նրա խոսքով՝ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել է դրան։

«Ես նրան ասացի. «Դուք պետք է ավելի զգույշ լինեք նավթավերամշակման գործարանների հարցում»։ Իսկ նա ինձ պատասխանեց. «Լավ, թերևս այդպես էլ կանենք»»,- հայտարարել է Թրամփը։

Խոսելով վառելիքի թանկացման հարցի մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ «հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանում պայթեցնում են նավթավերամշակման գործարանները»։

«Իրականում սա Մերձավոր Արևելքի խնդիրը չէ։ Սա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է։ Ուկրաինան հարձակվում է Ռուսաստանում դիզելային վառելիք արտադրող նավթավերամշակման գործարանների վրա, քանի որ դրանք պատասխանատու են երկրի վերամշակման զգալի մասի ապահովման համար»,- «Ֆոքս Նյուզ»-ի հետ զրույցում հայտարարել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, նման օբյեկտների վրա հարձակումները «գլոբալ խնդիր են ստեղծում»։

«Կան այլ միջոցներ ևս, որոնք նա (Զելենսկին) կարող է ձեռնարկել»,- ընդգծել է Թրամփը։

Նմանատիպ