Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Սի Ծինփինին այս տարի կհանդիպի ևս երկու անգամ՝ Չինաստանում և «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի Վաշինգտոն կատարած այցից հետո, հայտարարել է, որ այս տարի Չինաստանի նախագահի հետ ևս երկու հանդիպում կանցկացնի։
Այս մասին Թրամփը գրել է իր սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահի հայտարարությամբ՝ Չինաստանի առաջնորդի հետ հանդիպումը երկու երկրների համար դարձել է «բարեկամության, ուժի և հաջողության խորհրդանիշ»։
Թրամփի խոսքով՝ Սի Ծինփինին կհանդիպի նոյեմբերին Չինաստանում։ Հենց այդ ժամանակ Չինաստանի Շենժեն քաղաքում տեղի կունենա Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։
Ամերիկայի նախագահը չինացի գործընկերոջ հետ հանդիպում է անոնսացրել նաև դեկտեմբերին։ Հանդիպումը կկայանա Մայամիում (Ֆլորիդա նահանգ)՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակում։
«Շատ բան արդեն արվել է, և դեռ շատ բան կարվի։ Անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը»,- գրում է Թրամփը։
Ի գիտություն, սեպտեմբերի 23-25-ը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պետական այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում։ 2015 թվականից ի վեր սա նրա առաջին այցն էր։