Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ից դուրս գալը. «ՆԱՏՕ-ն ինձ երբեք չի հիացրել, ես միշտ գիտեի, որ նրանք թղթե վագրեր են, և Պուտինը նույնպես դա գիտի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը։ Այս մասին Թրամփը խոսել է «Թելեգրաֆին» տված հարցազրույցում։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը դաշինքն անվանել է «թղթե վագր» և հայտարարել, որ Մեծ Բրիտանիան ռազմածովային նավատորմ չունի։
Հարցին, թե արդյոք նա կվերանայեր Միացյալ Նահանգների անդամակցության հարցը դաշինքին Մերձավոր Արևելքում հակամարտությունից հետո, Թրամփը պատասխանել է. «Այո, ես կասեի, որ դա ենթակա է վերանայման»։
«ՆԱՏՕ-ն ինձ երբեք չի հիացրել։ Միշտ գիտեի, որ նրանք «թղթե վագրեր» են։ Ի դեպ, դա Պուտինն էլ գիտի»,- նշել է Միացյալ Նահանգների նախագահը։