Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, որոնց շրջանակներում մի քանի հանդիպում կանցկացվի
Իրանի հետ բանակցություններ են ընթանում, խոսվում է մեկից ավելի հանդիպման մասին,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ Թրամփի, Իրանը պատրաստ է բանակցել։
«Նրանք ուզում են ինչ-որ բան անել և տեսնել, թե արդյոք ինչ-որ բան կկատարվի։ Նրանք որոշ ժամանակ առաջ հնարավորություն ունեին ինչ-որ բան անելու, դա չստացվեց, և մենք գործողություն կատարեցինք։ Ես չեմ կարծում, որ նրանք ուզում են, որ դա կրկին կրկնվի։ Նրանք ուզում են բանակցել։ Մենք հիմա բանակցում ենք նրանց հետ», – ասել է Թրամփը։
Բացի այդ, լրագրողի հարցին, թե որտեղ է տեղի ունենալու հանդիպումը, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ պատասխան չունի, չնայած խոսում է մեկից ավելի հանդիպման մասին։