Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ առանց Վոլոդիմիր Զելենսկու մասնակցության Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չի կայացնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ առանց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցության Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չի կայացնի։
Սպիտակ տան ղեկավարն այս մասին հայտարարել է ԱՄՆ վերադառնալիս՝ Air Force One-ի օդանավից «Էն-Բի-Սի Նյուզին» (NBC News) տված հեռախոսային հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ինքը համաձայն է Վոլոդիմիր Զելենսկու վերջին մեկնաբանության հետ, որ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չպետք է Ուկրաինայի պատերազմի ավարտի վերաբերյալ որոշումներ կայացնեն առանց Կիևի մասնակցության։
«Ես համաձայն եմ նրա հետ… Ես ոչինչ չեմ անի առանց Զելենսկու։ Նա այդ երկրի ղեկավարն է, ուստի ես դա չեմ անի», – հայտարարել է Թրամփը։