Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում ոչինչ տեղի չի ունենա մինչև իր և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

16:55, 15.05.2025

Մինչև Պուտինի հետ չհանդիպենք ոչինչ չի լինի, – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփին հարցրել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների մասին։

«Մինչև Պուտինի հետ չհանդիպենք ոչինչ չի պատահի, լա՞վ։ Նա չէր գնա, եթե ես այնտեղ չլինեի։ Անկախ նրանից՝ ձեզ դուր է գալիս, թե ոչ, ես չեմ հավատում, որ մինչև մեր հանդիպումը որևէ բան կպատահի, բայց մենք պետք է լուծենք այս հարցը, քանի որ չափազանց շատ մարդիկ են մահանում», – լրագրողներին ասաց Թրամփը։

Ինչպես նշեց Թրամփը, նա հիասթափված չէ։

«Ես հիասթափված չեմ։ Ինչո՞ւ պետք է հիասթափվեմ։ Մենք հենց նոր ստացանք չորս տրիլիոն դոլար, իսկ դուք հիասթափված եք պատվիրակությունից։ Ես ոչինչ չգիտեմ պատվիրակության մասին, նույնիսկ չեմ ստուգել», – ասել է Թրամփը։

Նմանատիպ