Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սթիվ Ուիթքոֆը հիանալի հանդիպումներ է ունեցել Գազայում
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սթիվ Ուիթքոֆը հիանալի հանդիպումներ է ունեցել Գազայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հիանալի հանդիպումներ է ունեցել Ղազայում։

Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկխոսություն է ունեցել Ուիթքոֆի հետ Ղազայում տիրող իրավիճակի շուրջ։

«Ուիթքոֆը հիանալի հանդիպումներ է ունեցել շատ մարդկանց հետ, հիմնական հանդիպումները եղել են սննդի հարցի շուրջ։ Նա նաև մի քանի այլ զրույցներ է ունեցել, որոնց մասին կխոսենք ավելի ուշ», – նշել է Դոնալդ Թրամփը։

Տեղեկատվության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը այցելել է Գազայի հատվածի բնակչության համար նախատեսված սննդի բաշխման կենտրոններ։ Նրա խոսքով՝ Ղազա կատարած իր այցի նպատակներից մեկը Դոնալդ Թրամփի համար մարդասիրական իրավիճակի մասին պատկերացում կազմելն էր։