Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանն ու Հնդկաստանը համաձայնության են եկել Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված լիակատար հրադադարի շուրջ

16:39, 10.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել Վաշինգտոնի միջնորդությամբ լիակատար հրադադարի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«ԱՄՆ-ի միջնորդությամբ ամբողջ գիշեր տևած երկարատև բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ», – գրել է Դոնալդ Թրամփը։

Պակիստանի փոխվարչապետը նույնպես հաստատում է հրադադարի մասին համաձայնագրի մասին տեղեկատվությունը։

Իսհակ Դարի խոսքով՝ Պակիստանը միշտ ձգտել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության՝ «առանց զիջումների գնալու ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում»։

Նմանատիպ