Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեծ և բարձր հարգանքի արժանի երկրի հետ առաջին առևտրային համաձայնագիրը կհայտարարվի մայիսի 8-ին

14:10, 08.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջին առևտրային համաձայնագրի մասին։ Ինչպես ասել է նախագահ Թրամփը, մեծ և բարձր հարգանքի արժանի երկրի հետ այս համաձայնագիրը կհայտարարվի մայիսի 8-ին։

BBC-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը խոսում է Միացյալ Թագավորության մասին։ Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ վարչապետ Քիր Սթարմերը նույնպես պատրաստվում է այսօր հայտարարություն անել։

Համաձայնագրի մանրամասները այս պահին անհայտ են, սակայն կողմերը քննարկել են ամերիկյան ավտոմեքենաների և գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների մաքսատուրքերի նվազեցման հարցը։ Միացյալ Նահանգները ներկայումս Մեծ Բրիտանիայի նկատմամբ ունի 10% բազային մաքսատուրք, սակայն ավտոմեքենաների, ալյումինի և պողպատի մաքսատուրքերը կազմում են 25%։

Նմանատիպ