Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. «Մեզ անհրաժեշտ է երաշխիք, որ միջուկային զենք երբեք չի լինի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի, սակայն չի մանրամասնել, թե ինչպես դա տեղի կունենա։
«Այն շուտով կավարտվի։ Մեզ անհրաժեշտ է երաշխիք, որ միջուկային զենք երբեք չի լինի», – լրատվամիջոցներին տված հայտարարության մեջ ասել է Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը պարզաբանել էր, որ Միացյալ Նահանգները չեն հարվածի Իրանին նոյեմբերի 3-ին նախատեսված միջանկյալ ընտրություններից առաջ։