Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին փնտրում է երկրից հեռանալու տեղ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին փնտրում է երկրից հեռանալու տեղ, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրանական ռեժիմը կարող է փլուզվել զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին։
Հարցին, թե գիտի՞ արդյոք, որ Իրանի գերագույն առաջնորդն ունի «Բ» պլան և պատրաստվում է մեկնել Ռուսաստան, Թրամփը պատասխանել է. «Կամ որևէ այլ տեղ։ Նա փնտրում է տեղ»։