Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են ցամաքային հարվածներ հասցնել թմրակարտելների թիրախներին «ցանկացած վայրում», այդ թվում՝ Մեքսիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ պատրաստ է ցամաքային հարվածներ հասցնել թմրավաճառության կարտելների դեմ ամենուր, այդ թվում՝ Մեքսիկայում։ ԱՄՆ նախագահը այս մասին ասել է New York Post-ին տված հարցազրույցում։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ զինված ուժերը կարող են ցամաքային հարվածներ հասցնել թմրավաճառության կարտելների թիրախներին Երկրի ցանկացած վայրում, այդ թվում՝ Մեքսիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։
«Մենք կհարվածենք կարտելներին։ Մենք գիտենք նրանց երթուղիները, մենք գիտենք նրանց մասին ամեն ինչ։ Մենք գիտենք, թե որտեղ են նրանք ապրում», – ասել է Թրամփը։
Հրապարակման համաձայն՝ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Մեքսիկայի կառավարության վրա և պահանջում է թույլտվություն ամերիկացի զինվորներ ուղարկել երկիր՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար։