Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։

«Գուցե դա տեղի ունենա, քանի որ մենք ուզում ենք նրանց նոր մեկնարկի հնարավորություն տալ», – լրագրողներին ասել է Թրամփը։

Թրամփը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խոսել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մասին։

«Ինձ այս մասին հարցրին, քանի որ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեր ձևը նրանց մեծ հնարավորություն չի տալիս։ Այսպիսով, մենք ուզում ենք տեսնել, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար», – ասաց Թրամփը։