Դոնալդ Թրամփը հայտարարել է դեղերի գների իջեցման նոր ծրագրի մասին

12:46, 12.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է դեղերի գների իջեցման նոր ծրագրի մասին։ Ինչպես Թրամփը գրում է սոցիալական ցանցերում, նա այսօր կստորագրի գործադիր հրամանագիր, որը կնվազեցնի դեղատոմսով դեղերի գները 30-80%-ով։

Նա ասաց, որ նույն դեղագործական ընկերության կողմից արտադրված դեղամիջոցը Միացյալ Նահանգներում 5-10 անգամ ավելի թանկ է, քան այլ երկրներում, ինչը անարդար է։

Ինչպես նշում է նախագահը, նույն դեղամիջոցը տարբեր երկրներում տարբեր գներ ունի, և գործադիր հրամանագրի ստորագրումից հետո այդ դեղամիջոցների գինը Միացյալ Նահանգներում նույնպես կհավասարվի աշխարհում նվազագույն գնին։

Նմանատիպ