Դոնալդ Թրամփը չի բացառում ԱՄՆ զորքեր ուղարկելը Ուկրաինա՝ հնարավոր խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար

22:20, 18.08.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ զորքեր ուղարկելը Ուկրաինա՝ հնարավոր խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։

«Ես կարող եմ ձեզ տեղեկատվություն տրամադրել այդ մասին այսօր ավելի ուշ», – լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ասել է, որ Եվրոպան կարևոր դեր է խաղում խաղաղության համաձայնագրի ապահովման գործում, բայց ԱՄՆ-ն նույնպես կներգրավվի դրանում։

«Մենք կօգնենք նրանց։ Մենք նույնպես կներգրավվենք։ Կարծում եմ, որ եթե մենք խաղաղություն կնքենք, այն կաշխատի։ Ես դրանում կասկած չունեմ», – ասել է Թրամփը։

Լրագրողը նաև հարցրել է Թրամփին, թե ով ունի առավելություն՝ Ուկրաինան, թե՞ Ռուսաստանը, որին Թրամփը խուսափել է պատասխանել։

«Ես հիմա չեմ կարող դրա մասին խոսել», – ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին այժմ հանդիպում են Սպիտակ տանը։ Հայտարարությունները լրատվամիջոցներին արվել են հանդիպման սկզբում

Նմանատիպ